Մեր ունեցած տեղեկություններով Զարգացման հայկական բանկում աշխատակիցներին ստիպում են հետ վերցնել Կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմումները` սպառնալով ազատել աշխատանքից:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը հերքեց տեղեկատվությունը` նշելով, որ նման բան չկա, այս ամենը ասեկոսե է.
«Ընդհակառակը, կան մարդիկ, որոնք հրաժարվել են և ոչ ոք նրանց աշխատանքից չի ազատել»,-ասաց նա:
Հարցին, թե ավելի շատ հրաժարվողներն են, թե՞ կողմ մարդիկ, Տիգրան Բադանյանը նշեց, որ ստույգ հաշվարկ չկա, բայց, գիտի, որ մոտ երկու տասնյակ մարդիկ հրաժարվել Կուտակային կենսաթոշակից:
Անի Կարապետյան