Հագուստի համաշխարհային խոշորագույն արտադրող «ZARA»-ն սոցցանցերի օգտատերերի բողոքների պատճառով ստիպված է եղել վաճառքից հանել տղամարդու գիշերանոցների մոդելներից մեկը: Գնորդների դժգոհության պատճառը հագուստի դիզայնն է, քանի որ այն կրծքին վեց թևանի դեղին աստղ ունի: Աստղը շատերին հիշեցրել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական համակենտրոնացման ճամբարների գերիների տարբերանշանը:
Ընկերության ղեկավարության ներողությունը երկար սպասեցնել չի տվել: Ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ նշվել է.
«Մենք մեր խորին ներողությունն են հայտնում: Այդ վերնաշապիկի դիզայնը ոգեշնչված էր դասական վեսթերնի շերիֆների կերպարից: Այդ մոդելն այլևս չի հայտնվի խանութներում»: