Արդեն տեղակացրել ենք, որ մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի, ով առավել հայտնի է որպես Զապ, կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը: Ավելին` եթե որեւէ բան չփոխվի, ապա Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի:
«Այս տեղեկատվությունը սխալ է, իմ տեղեկություններով Զապի նախնական կալանքը երկու ամսով երկարաձգել են. այլ բան չգիտեմ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Իսկ այն հարցին` արդյո՞ք հաշվի առնելով Զապի քրեական աշխարհում ունեցած հեղինակությունը, նրա ազատ արձակումը մեծ աղմուկ կբարձրացնի, թե ոչ, քրեագետը պատասխանեց.
«Դատարանն իր օրենքներով է շարժվում, քրեական աշխարհը` իր, ի՞նչ է պատահել որ: Մարդը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեխիայում և, ի վերջո, պետք է այդ հարցը լուծվի»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան