Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը, շարունակելով Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, մասնավորապես ասաց. «Նորից հնչեց մեղադրանք. եթե դուք նկատել եք, իմ ելույթներում ոչ մի մեղադրանք չի եղել: Ես շեշտեմ՝ Ադրբեջանը ոչ մի միջանցք չի արգելափակել, ինչ վերաբերում է Լաչին- Խանքենդի ճանապարհին, ապա այն բաց է: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը դուք ճանաչում եք, տեղադրված է հսկիչ սահմանային անցակետ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Եվ այսօր այդ անցակետով Ադրբեջանի հայազգի բնակիչներն ազատ տեղաշարժվում են այդ ճանապարհով: Պետք չի փորձել հարթակը կիրառել անհիմն մեղադրանքների համար: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա եթե ուշադիր լինեք, ես ասացի՝ Ադրբեջանը նախաձեռնել է ստեղծումը Զանգեզուրի միջանցքի: Դա մեր իրավունքն է՝ նախաձեռնել այն, ինչ ճիշտ ենք համարում, լեգիտիմ ու բանական: Եվ որը ողջունվում է նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների կողմից»: Ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Շատ հետաքրքիր էր լսել, որ Ռուսաստանը ողջունում է այդ նախագիծը: Ճիշտն ասած՝ ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»: Դիտեք նաև՝ |
«Զանգեզուրի միջանցքի նախաձեռնումը մեր իրավունքն է, որը ողջունում է Ռուսաստանը». Ալիև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet