▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուղոտ պաշտոնի համար մրցավազք է սկսվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանն է, երկրորդ թեկնածուն վարչության պետ Կարեն Հակոբյանը, շրջանառվում է նաեւ դատախազության նախկին աշխատակիցներից մեկի անունը։

Նշենք, որ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանին նախարարությունում, մեղմ ասած, չեն ընդունում: Նրա ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում այդ պաշտոնի նկարագրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին