«Ոմանք պատահական չեն համարում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն այս օրերին իր առաջին այցն է կատարել Հայաստան և ընդունելության արժանացել ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից։ Մի կողմից՝ արցախյան հիմնահարցի քննարկման թեժացմանը զուգահեռ կրկին Հայաստանի անվտանգության խնդիրներն են առաջին պլան մղվում, և այդ առումով ՀԱՊԿ-ից սպասելիքներն են մեծանում։ Մյուս կողմից՝ համացանցում հայտնվել են նյութեր՝ Խաչատուրովի նախկին գործունեության կոռուպցիոն անցյալի բացահայտումներով։ Այնպես որ, այս պարագայում «պաշտպանության» կարիք ունեն և Հայաստանը, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: