Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ «Վերդեր»-ի հետ խաղը թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կօգնի ձեռք բերել լավ մարզավիճակ: Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում Մխիթարյանը երկու գոլ խփեց Վերդեր-ի դարպասը: Հայ կիսապաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում վերջին անգամ աչքի էր ընկել նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին:
-Հենրիխը և մենք հասկանում ենք, որ նա պետք լավ խաղ ցուցադրի յուրաքանչյուր խաղում: «Վերդեր»-ի հետ խաղում մենք վերջապես տեսանք առաջվա Բորուսիա-ին»,-Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: