Armsport.am-ը գրել է. Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին՝ ծննդյան առթիվ և սեփական մարզաշապիկն է նվիրել 19-ամյակը բոլորող խաղացողին։
Մովսիսյանը «Սպարտակի» հետ այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում և մոսկովյան ակումբի աշխատակիցները նվերը տարել են խմբագրություն, որտեղից էլ այն կհասնի իր հասցեատիրոջը։
«Արագ լավացիր։ Լավագույն մաղթանքներով», – գրել է Մովսիսյանը մարզաշապիկի վրա։
Աղբյուրը՝ armsport.am