Տեղեկացրել ենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագուները «Սպարտակի» դեմ ռուսական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղի ժամանակ ստադիոնում ցուցադրել են վիրավորական պաստառ՝ ուղղված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիզին. վիրավորանքը եղել է «քաղաքական հողի վրա»:
Այսօր էլ համացանցում հայտնվել են գրառումներ, որոնք անձնական վիրավորանք են` Յուրա Մովսիսյանի հասցեին` ֆուտբոլիստ, ով շատերի գնահատմամբ դարձել է «Սպարտակի» փայլը:
Նշենք, որ այս դեպքերից հետո համացանցում ծավալված քննարկումներում հայ օգտատերերից ոմանք Յուրա Մովսիսյանի դեմ այս արշավը հակված են համարել ռասիստական դրսևորում ու հակահայկական տրամադրության արտահայտում: