▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանական եւ Անգլիական ակումբներ

championat.com-ը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի  ծառայություններով հետաքրքրված են  Գերմանական եւ Անգլիական ակումբները: Այդ մասին ասել է ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը և նշել . «Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա Անգլիայից եւ Գերմանիայից: Ձմռանը պարզ կլինի, կմնա Մովսիսյանը «Սպարտակում», թե կտեղափոխվի այլ ակումբ: Դա կախված է կոնկրետ առաջարկներից»:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն հաշված օրեր են մնացել: Ռուսական ակումբներից ամենաակտիվը լինելու է Մոսկվայի «Սպարտակը», որը կարծես վերածվել է ֆուտբոլային տոնավաճառի:

Յուրան առաջին հանդիպումներն է անցկացրել վնասվածքից հետո և մարզավիճակ է հավաքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին