footballcity.am: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի Սպարտակը հյուրընկալել է Կրասնոդարին: Հանդիպման 27-րդ րոպեին խաղի հաշիվը 2-1 է դարձնում Յուրա Մովսիսյանը: Մինչ այդ գոլի հեղինակ էր դարձել նրա խաղընկեր Խոսե Խուրադոն, իսկ կրասնոդարցիներից հաշիվը հավասարեցրել էր Մաքսի Պերեյրան:
Հավելենք, որ այժմ ընթանում է հանդիպման 2-րդ խաղակեսը, իսկ հաշիվը 3-1 է: Դուբլի հեղինակ է դարձել Խուրադոն: