▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչն, ըստ էության, ճանաչեց նոր նախագահի ընտրությունը

«Տեղի ունեցան Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ։ Անկախ այն հանգամանքից, թե որ շրջանում բնակչության քանի տոկոսն էր եկել ընտրության, դուք ընտրություն արեցիք, և ես մեր հայրենիքի ամենադժվարին պահին արված ընտրությունը հարգում եմ»,- ասված է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ընտրության և հենց նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելյան շրջանների մասնակցությունը։
Ընտրությունների լեգիտիմության մասով Յանուկովիչի վերապահումը վերաբերում է ոչ թե դրանց որակին, այլ այն համգամանքին, որ Դոնբասը չի մասնակցել դրանց:
Բովանդակային մասով՝ Յանուկովիչը ճանաչում է նոր ուկրաինական իշխանությունը, իսկ սա նշանակում է, որ Կրեմլը հրաժարվում է նրա գործոնի խաղարկումով Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու քաղաքականությունից, ըստ այդմ՝ փաստացի ճանաչում է երեկվա ընտրությունների արդյունքները:
Սա դրական ազդանշան կարող է դիտվել՝ ռուս-ուկրաինական դիալոգի վերսկսման համար:

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին