Չինաստանից մի ընտանիք երեխայի «չարաճճիության» պատճառով ստիպված է եղել անորոշ ժամանակով մնալ Հարավային Կորեայում:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Հրվ. Կորեա ուղևորության ընթացքում երեխան վերցրել է հոր անձնագիրն ու որոշել այն որպես նկարչական ալբոմ օգտագործել։ Նա հոր անձնագիրն անճանաչելիորեն «փոխել» է` նկարել է մարդկանց, կենդանիների և այլ ուշագրավ պատկերներ:
Երեխան այնքան է տարվել ստեղծագործական աշխատանքով, որ խզբզել է նաև հոր լուսանկարը՝ ավելացնելով մորուք։