«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց հիմնարկի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում:
Ինչպես հայտնի է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքներում նշված տվյալների վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով հարցաքննվել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը:
Ավելին՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ բացառված չէ, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալների աթոռին հայտնվի նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում