▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորովածից մինչև իտալական խոհանոց. People's-ի պաշտոնական բացումը, հայտնի հյուրերը և հետաքրքիր դրվագները

People's` մարդիկ տարբեր են, ընտրությունը՝ մեկըԱհա այս կարգախոսով է ներկայանում իր այցելուներին People's գաստրո-բարը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին Թամանյան 1/17 հասցեում (Կասկադ):

Տարբերվող ձևաչափ քաղաքի կենտրոնում, ինքնատիպ միջավայր, հարմարավետ ինտերիեր, եվրոպական, մեքսիկականհայկական և իտալական խոհանոցի համեղ ուտեստներ, որոնք պատրաստվում են պրոֆեսիոնալ խոհարարի կողմից, իսկ խոհանոցը հագեցած է՝ գերժամանակակից տեխնիկայից մինչև մանղալներ, որոնց միջոցով էլ պատրաստվում են համեղ խորտիկները:

Խոհանոցի համային բազմազանությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ այցելուները տարբեր խոհանոցներ համտեսելու համար ստիպված չլինեն այցելել ժամանցի տարբեր վայրեր: Բացի դրանից, այսօր Կասկադում միայն  People's-ում կարելի համտեսել ավանդական խորովածից մինչ իտալական պաստաներ, ձկնային ուտեստներ և ոչ միայն:  Ըստ գաստրո-բարի անձնակազմի՝ դրանով էլ իրենք տարբերվում են մյուս ժամանցային հաստատություններից:

People's-ում իրենց ժամանցը կարող են վայելել նաև նարգիլեի սիրահարները, քանի որ առաջին հարկում ստեղծված են նարգիլե վայելելու բոլոր հնարավորություններըԱյդ հատվածում լինելու է նաև երաժշտություն. այն իր տեսակով և փաբային, և բարային հատված է, ցանկության դեպքում այցելուները կարող են նաև պարել:

People's-ի թիմը ցանկություն ունի պաշտոնական բացումից հետո ամսական առնվազն երկու անգամ թեմատիկ միջոցառումներ կազմակերպել՝ հյուրընկալելով երաժշտական բենդերի, ինչն էլ նրանց հնարավորություն կտա համախմբելու բոլոր երաժշտասերներին:

 

Հավելենք, որ բացման պաշտոնական արարողությանը People's-ը ներկայացրել էր իր խոհանոցի համային բազմազանությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ այստեղ կան համեղ ուտեստեր տարբեր նախասիրություն ունեցողների համար, իսկ ընդհանուր տրամադրությունն ապահովելու համար երեկոն ուղեկցվում էր շեփորահարների կողմից, իսկ միջոցառումը վարում էր Տիգրան Գևորգյանը (Վիտամինի Տիկո):

 

Հարկ է նշել, որ People's-ի առաջին հարկում ցանկության դեպքում կարող եք անկացնել Ձեր միջոցառումները, ծննդյան և այլ բնույթի արարողությունները: Նշենք, որ թեպետ սրահում չի գործում կարաոկե, սակայն փակ միջոցառումների ժամանակ  հյուրերը կարող են նաև օգտվել կարաոկեից՝ իրենց ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ինչպես նաև տվյալ հատվածում կարող են անցկացվել նաև փակ կինոդիտումներ և տեսահոլովակի շնորհանդեսներ, քանի որ սրահում կա համապատասխան տեխնիկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին