▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդավոր երեկո. Հանդիպել են Սամվել Ալեքսանյանն ու «օրենքով գող» «Զապը».«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:

Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը:

Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե՛ տեսանյութի ճակատագիրը, եւ թե՛ տեսանկարահանողի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին