▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանը վերածվել է հարցերի լուծման «գողական» հարթակի

Շուրջ չորս և կես տարի առաջ բաց նամակ էի գրել ՀՀ նախագահին և վարչապետին: Այն ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ քայլերով մտնում էր Հայաստանի տնտեսություն, Հայաստանը նաև խոշոր քաղաքական ճգնաժամի մեջ էր:

Իբրև մտահոգ քաղաքացի, ես առաջարկում էի տնտեսական և քաղաքական ճգնաժամը վերլուծել և հասկանալ ազգային բարոյականության և հոգևոր արժեքների համատեքստում: 

Չորսուկես տարի անց, մենք ականատես ենք լինում, որ երկրից հեռանում են ընտանիքներ, ովքեր ապրում են բարեկեցիկ պայմաններում, հեռանում են մարդիք ովքեր ունեն հասրակական բարձր վարկ, մենք ականատես ենք լինում փաստի, որ երիտասարդ ու կիրթ շատ երիտասարդներ ներգրավվելով երկրի քաղաքական-տնտեսական կյանքում ավելի կոռումպացված են դառնում, քան իրենց նախորդները, խորհրդարանը ու պետությունը վերածվել է հարցերի լուծման  «գողական» հարթակի, իսկ հարուստները եկեղեցի են կառուցում որ Աստծուն կաշառեն իրենց մեղքերի թողության համար:

Կաթողիկոսն ու եկեղեցին, բանակն ու նույնիսկ երկիրը արժանանում են ամենակոպիտ հայհոյանքների: Ազգը կորցնում է դեմքը, ավանդույթները մեկնաբանվում են հետամնացությամբ, ազգը կամաց-կամաց կտրվում է արմատներից: Մեր միակ «երջանկությունն» այն է, որ հակառակորդը ազգ ու արժեքներ ընդհանրապես չի էլ ունեցել: Մեր ունեցած ամենահզոր զենքը կամաց-կամաց վայր ենք դնում, մինչև ու՞ր:

Վիկտոր Ենգիբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին