▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը կփոխե՞ն

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումն առաջացրել է հանրության դժգոհությունը: «Հայ Ազգային Կոնգրես»-ն էլ պահանջել է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը եւ խորհրդարանական ընտրությունները նշանակել ապրիլի 21-30-ի միջակայքում:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքով՝ սա ունի բարոյական և իրավական կողմ. «Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ երբ խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դա բարոյական տեսանկյունից էր: Եվ, երբ վերջնական պարզ կլինի, թե հիմնականում քանի կուսակցություն է մասնակցում ընտրություններին, համաձայնության կգան՝ օրը փոխելու առումով: ՀՀԿ-ն այստեղ որևէ խնդիր չի տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու մասին ՀԱԿ-ի ստորագրահավաքին այս պահի դրությամբ միացել է 19 պատգամավոր, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Սահմանադրական դատարան դիմելու համար մինչև քառօրյայի վերջ փաստաթուղթը պետք է ստորագրի առնվազն 27 պատգամավոր։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին