▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրները լուծելու փոխարեն` գլխացավանք են ստեղծում. Բողոք ընդդեմ «Ինգո Արմենիայի»

ԱՊՊԱ ընկերությունների  գործունեության վերաբերյալ քաղաքացիների բողոքները չեն դադարում:

Արդեն տեղեկացրել ենք «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության չփոխհատուցման վերաբերյալ երկու  քաղաքացիների բողոքի, ինչպես նաև դատարաններում առկա դատական գործերի մասին:

Քաղաքացիները և կազմակերպությունները  ապահովական ընկերություններից  հիմնականում բողոքում ու նրանց դեմ  դատարան են դիմում  երկու պատճառով` ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է  գնահատում պատճառված վնասի չափը:

Ոլորտի հետ կապված մեկ այլ խնդրի առաջ են վերջերս  կանգնել տասնյակ վարորդներ, ովքեր իրենց` դեռ մի քանի տարի առաջ վաճառված մեքենաների համար ծանուցումներ էին ստացել, ըստ որի պետք է վճարեն ԱՊՊԱ-ի ուշացման համար սահմանված 5000 դրամ տուգանքը:

Ստեղծված վիճակի համար իրավասուները ունեն իրենց բացատրությունը, ըստ որի`«եթե նույնիսկ մեքենան վաճառել ես, սակայն այն դեռ  գրանցված է քո անունով...»: Վարորդն էլ ստիպված է  փնտրել  գնորդին , 5000 դրամի ակտը փոխանցել նրան ու պարտադրել, որ կատարի  անվանափոխություն: Արդյունքում սկսվում է  գլխացավանք, որին փորձում են ինչ-որ չափով աջակցել ճանապարհային ոստիկանները, որոնց տրամադրության տակ է մեքենաների հաշվառային համարների  բազան: Սակայն արդյունքը ոչ բոլոր դեպքերում է ցանկալի ու մնումէ  նույն գլխացավանքն ու քաշքշուկը:  

Ի դեպ, օրերս, ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպությունը տեղեկացրել է, որ ՃՈ-ն մեքենաների ապահովագրության ուշացման մասին 5000 դրամանոց ակտ է ուղարկել նաև այն վարորդներին, ովքեր պնդում են, որ  իրենց մեքենաների ապահովագրության ժամկետը չի լրացել: Այս առիթով, ոստիկանությունը հանդես է եկել  պարզաբանմամբ,ըստ որի  իրենք տուգանքները կիրառում են ` հիմնվելով ԱՊՊԱ բյուրոյի տվյալների բազայի վրա,  իսկ ԱՊՊԱ բյուրոն էլ նշում է, որ իրենց բազան էլ հիմնվում է  ապահովագրական ընկերությունների տրամադրված տվյալների վրա:

Վերջնական արդյունքում ստացվում է, որ ստեղծված վիճակի մեղքը հենց ԱՊՊԱ ընկերություններին է, որոնք վարորդի շահերը պաշտպանելու ու հոգսերը թեթևացնելու փոխարեն` հակառակը` նրանց համար նորանոր խնդիրներ ու գլխացավանք են առաջացնում:

Այս խնդրի վերաբերյալ է Արմենիա հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի ռեպորտաժը, որ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում` 8.20 վայրկյանից:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին