«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը», - Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։ «Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, մենք ընտրում ենք հայեցի լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը», - շեշտեց նա։ *** |
«Մենք այսօր նորից ապացուցեցինք, որ միակամ ենք, միասին ենք և միասին կարող ենք մեր առջև դրված խնդիրները կատարել: Ուզում եմ նաև մեր շնորհակալության խոսքը հայտնել մեր ազգային փոքրամասնություններին, որոնք որ ներկա են այստեղ` մեր եզդի, ասորի, հույն, ռուս քույր-եղբայրներին և մյուս ազգային փոքրամասնություններին»,- հանրահավաքի բեմից ասաց ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Այսպիսով, նա պատասխանեց իշխանական կողմի այն մեղադրանքներին, թե «շարժումը ռասիստական է», քանի որ դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ելույթում, նկատի ունենալով ոչ հայրենատեր ուժերին, հորդորել էր նրանց` հառանալ Հայաստանից, «որ մնանք միայն հայերով»: *** |
Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի բեմից անդրադարձավ շարժմանը հասցեագրվող տարբեր մեղադրանքներին, մասնավորապես` այն դրսի հետ կապելուն՝ ասելով. «Սա մաքուր հայկական ազգային շարժում է։ Սպասարկում է մեր ազգային ու պետական շարժերը։ Ու գիտեք՝ ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար, որովհետև սա միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքներին մեկ նպատակի շուրջ՝ հայրենիք ունենալու նպատակի շուրջ, պատիվ ունենալու նկատակի շուրջ», - հայտարարեց նա: |
«Խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան». Գառնիկ Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet