Հայաստանում այսօր իշխող վարչակազմի բոլոր խոշոր անդամներն իրար բարեկամ են՝ կապված խնամիական և կամ քավոր-սանիկական կապերով: Երբեք չեմ հետաքրքրվել, թե ով ում է աղջիկ տալիս, բայց վերջին 15 տարում, նայես թե չնայես, նշված միտումն ուղղակի աչք է ծակում:
Խնամիական և քավոր-սանիկական կապերն այնպիսի մի ցանց են, որ սարդոստայնի նման պատել է ողջ համակարգը: Այդ ցանցի ներսում գտնվող ոչ մի անհատ՝ որքան էլ հզոր նա լինի, երբեք չի կարողանալու պայքարել դրա դեմ: Դրա դեմ առնելու մի տարբերակ կա միայն. նա, ով փորձելու է բարձրացնել պայքարի դրոշը, պետք է դուրս լինի դրանից:
Եթե այս պարզ ճշմարտությունը չի հասկանում վարչակազմը՝ ուրեմն տեղ չպիտի ունենա մեր կյանքում, եթե հասկանում, բայց իրեն ռեզինե խողովակի տեղ է դնում՝ տեղ չպիտի ունենա կրկնակի (ստացվեց ՉԻ-աբար):