▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խելքը չունե՞ք, որ ղազախական «մուտիլովկեքի» հետևից եք ընկնում ու ադրբեջանական կտերն եք կտցահարում

Անմեղսունակության այս շքերթը սկսում է բարկացնել: Խոսքս վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու դեպքում ԼՂՀ կարգավիճակին և Հայաստանի ու Արցախի միջև անցակետեր դնելուն վերաբերող մտավարժանքներին: Լավ, այս ինչպե՞ս ստացվեց, որ մեր մի շարք «ընդդիմադիրներ» հանկարծ գլխի ընկան, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը բնավ չի նշանակում ԼՂՀ-ի ավտոմատ անդամակցություն: Նազարբաև՞ը գլխի գցեց: Դուք ձեր սեփական խելքը չունե՞ք, որ ղազախական «մուտիլովկեքի» հետևից եք ընկնում ու մեծագույն հաճույքով (նույնիսկ երանությամբ) ադրբեջանական կտերն եք կտցահարում:

Թե՞ մինչև հիմա գլխի չէիք, որ Արցախն անկախ պետություն է: Այդ ինչո՞ւ նույն ձևակերպումները չէիք ու չեք կիրառում էն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Կամ, ասենք, այդ ո՞ր «հանճարի» մտքով անցավ, որ ինչ-որ մեկը կարող է Հայաստանին ստիպի, հարկադրի կամ համոզի, որ ԼՂՀ-ի հետ սահմանների վրա պետք է մաքսային անցակետեր տեղադրվեն: Չի՛ լինելու նման բան ու չի էլ կարող լինել, որովհետև չկա այս երկրում մեկն, ով նման գին կփորձի վճարել ու դրանից հետո այս երկրում ապրելու գոնե 30 րոպեի հնարավորություն կունենա:

Ուզու՞մ եք քննադատել իշխանություններին: Քննադատեք, լիքը թեմաներ կան, մի քանիսն ինքս կարող եմ հուշել: Բայց դա արեք խելքով ու արժանապատվորեն` առանց սրա-նրա պատվերը կատարելու կամ թշնամու տված հոտած կուտն ուտելու: Ժվանեցկին մի լավ խոսք ունի. «Если вам лизнули зад, не расслабляйтесь! Возможно, это смазка...»

Լևոն Սարդարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին