aravot.am-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սոցիալական ծառայության նախկին պաշտոնյաների գործով՝ «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ», մեղադրողները վերջին նիստում հանդես են եկել նոր մեղադրանքով, մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանին առաջադրել են նոր մեղադրանք: Նախորդ 269 մլն դրամից ավելիի փոխարեն՝ նրանք մեղադրվել էին 267 մլն 266681 դրամի հափշտակության համար: Վերոնշյալ 4 ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված նոր մեղադրանքը եւ պնդեցին այն դիրքորոշումը, որը արտահայտել էին սկզբնական մեղադրանքի առումով: Տարօրինակ էր, որ դատաքննությունն ավարտվեց առանց քաղաքացիական հայցվորների հարցը բարձրացնելու՝ հարյուրավոր մարդկանց վնասի փոխհատուցման առումով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում