«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է նախագահի աշխատակազմի ԱԱԽ քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը: ԱԱԽ քարտուղարի մակարդակով հանդիպումներն անցկացնում է հենց Արմեն Գեւորգյանը:
«Կա նախագահի կողմից հաստատված ծրագիր, մենք հենց 2014-ին ենք այդ ծրագրով առաջնորդվել եւ 2015-ին, 2015-ի կեսերին էլ, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել: Արմեն Գեւորգյանը եկավ, ստանձնեց քարտուղարի պարտականությունները, հետո եկավ պարոն Խաչատուրովը, ապա գնաց: Մենք ծրագրով աշխատում ենք: Ազգային, միջազգային միջոցառումները խստագույնս կատարվում են ըստ պլանի»,-ասել է Թանանյանը՝ նշելով, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցերին, թե այս փուլում ովքեր են ԱԱԽՔ-ի թեկնածուները, եթե կան այդպիսիք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում