▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել

Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ «Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,- ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։

«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին