▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

X-Factor-ի ժյուրին անցել է բարոյականության բոլոր ընդունելի սահմանները

Իքս ֆակտորը վերածվել է համաժողովրդական սթրեսս ֆակտորի։ Այօրվա ընթացքում արդեն երկրորդ մասնակցին եմ տեսնում, որ իր ելույթը եզրափակում է փողոցային ռազբոռկայի մակարդակով, ընդ որում, նման միջադեպերի մեջ ես կոնկրետ մասնակիցներին մեղադրում եմ վերջին հերթին, որովհետև մեղավոր են նախ այս խեղկատակության կազմակերպիչները, ովքեր դիտավորյալ չեն անցկացնում նախնական լսումներ, որպեսզի ոչ ադեկվատներին ու հոգեբակն հիվանդներին զտեն, որովհետև նշվածները ավելի շատ ռեյթինգ են բերում իրենց գժություններով ու ոչ ադեկվատ պահվածքով, քան իրոք տաղանդավոր մասնակիցները՝ իրենց հիանալի ոկալներով հանդերձ։ Մյուս մեղավորներն անկասկած ժյուրիի անդամներն են, որոնք երբեմն իրենց այնպես գոռոզ ու հեգնանքով հարուստ վերաբերմունք են ցույց տալիս մասնակիցների նկատմամբ, որ անգամ հավասարակշռված մարդը կարող է հուներից ելնել, առավել ևս հաշվի առնելով այն լարվածությունը, որ առաջանում է բեմից ելույթ ունենալիս, առավել ևս՝ տեսախցիքների առաջ։ Եվ վերջապես մեղավոր են նման մասնակիցների մտերիմներն ու հարազաները, ովքեր ոչ միայն չեն փորձում հետ պահել իրենց «տաղանդներին» (խոսքը այս դեպքում տվյալ աղջկա մասին չէր որովհետև իրոք վատ չէր երգու), որպեսզի սրանք չպատվեն իրենց ներկայությամ հեռուստատաղավարը, այլ դեռ մի բան էլ խրախուսում են։
Ընդհանրապես, նմանատիպ շոուները սնկի պես շատացել են ու արդեն դառնում են սերիալի պես ինչ որ բա, իսկ հատկապես իքս ֆակտորը վերածվել է Կարապետիչի ադամանդակիր աՌտիստների շքերթի ու կարծում եմ մեծ բան չի լինի, եթե այս շոուն չլինի, կամ գոնե վերանայվի դրա անցկացման մեխանիզմն ու ժյուրիի էթիկան։

 

Արմեն Առաքելականի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին