«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամենուր ուղեկցող, հիմա էլ կառավարությունից ԱՆ տեղափոխված եւ իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյանին, եւ այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչեւ փոստի ստուգում:
Ֆինանսական հարցերն իր ձեռքը վերցնելու համար Դավիթ Հարությունյանն ազատվել է նախարարության գլխավոր հաշվապահից, ում մասին կոլեգաներն ասում են՝ «համեստ, խելոք կին է»: Այժմ վտանգի տակ է տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում հետ Հարությունյանը հակված չէ աշխատել: Արդարադատության նորանշանակ նախարարը ոչ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներից է մտադիր ազատվել, այլեւ երկրորդ էշելոնից:
Աշխատակիցները վհատված պատմում են, որ վտանգի տակ են անգամ քաղծառայողները, որոնք պետք է ատեստավորվեն: Նրանք ինֆորմացիա ունեն, որ Դավիթ Հարությունյանը Նունեի միջոցով Քաղծառայության խորհրդին հրահանգել է քննություններից կտրել ոմանց, քանի որ «իր մարդկանց պետք է բերի այդ պաշտոններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում