▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վսեմ» Յոժն ու «Նսեմ» Նարեկացին. արժեքներ ծաղրելու փոխարեն, փորձեք արժեք ստեղծել

<<Վսեմ>> Յոժն ու <<Նսեմ>> Նարեկացին. Սերգե'յ Դանիելյան, արժեքներ ծաղրելու փոխարեն, փորձեք արժեք ստեղծել.

 

Մի՞թե հաղորդավարն իրավունք ունի եթերից իր կարծիքը, իր սուբյեկտիվ տեսակետը փաթաթել հեռուստադիտողի վզին...
<<Շանթ>> հեռուստաընկերությունը եթեր է տրամադրում, որպեսզի իր հաղորդավարները ծաղրեն մեր դարավոր հավատը՝ Քրիստոնեությո՞ւնը,Հայ Առաքելական եկեղեցի՞ն, մեր մշակութային ու հոգևոր արժեքնե՞րը ...Սերգեյ Դանիելյանը դերասան է ու իր տեղը բեմում է. եթե նա հեռուսատահաղորդավարի պրոֆեսիոնալիզմ չունի ու եթերում իր կարծիքն է դարձնում զրույցի հիմք, անգամ գրագիտությամբ,խոսքի կուլտուրայով չի փայլում, ինչո՞ւ է ժամավաճառությամբ զբաղվում... Այսօր պատահմամբ ու ստիպված մինչև վերջ դիտեցի այս հաղորդավարի մասնակցությամբ առավոտյան զրույցը, քանի որ մեր հավատի, հոգևոր ժառանգության ու դրա նշանավոր ներկայացուցիչ Նարեկացու մասին էր....Բայց ինչ`...պարզվեց՝ <<վսեմ Դանիելյանը>> իր փիլիսոփայությունը վեր է դասում Վերածննդից առաջ վերածննդի առաջնեկ <<նսեմ Նարեկացու>> փիլիսոփայությունից:
Դանիելյան, ըստ Ձեզ՝ ուրեմն Նարեկացին չունի այն արժեքը ինչ Ձեր <<արվե՞ստը>>, որ թույլ եք տալիս <<Ձեր վսեմ արվեստի բարձունքից>> արհամարհաբար նայել նրան. Նարեկացին երկար դարեր ժամանակի փորձությանն է ենթարկվել, իսկ Ձեր արվեստը քանի՞ տարի կդիմանա ժամանակի փորձությանը, մտածե՞լ եք....
Ո՞վ է Ձեզ իրավունք տվել քրիստոնեության հետևորդներին համարել հոգեկան հիվանդներ...մակերեսային իմացություններով դատել հավատի, եկեղեցու ու հոգևոր արժեքների մասին...Մատենադարանում եղե՞լ եք, ...դժվա՛ր թե...եթե եղած լինեիք, նման կերպ չէիք խոսի... մեկ-մեկ մտեք, ի դեպ, Ձեր թատրոնի ճանապարհին է, կարծեմ...Գուցե կտեսնեք, որ ինչ հոգևոր արժեքներ ունենք այսօր հիմնականում Ձեր ծաղրանքի օբյեկտ Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ է, այդ արժեքները ցայսօր անսպառ հոգևոր հիմք են մեր մշակույթի համար, որ նոր արժեքներ ստեղծվեն... 


P.S.


Սկանդալային հայտարարություններով մի երկու տարի էլ մնացիք ուշադրության կենտրոնում , հետո՞...ո՞ւր է Ձե՛ր ասելիքը. բացի արժեքները ծաղրելուց ու սարկազմից, ի՞նչ եք ստեղծել...ի՞նչ արժեք...մտածե՞լ եք...

 

Զար Դիլանյան 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին