▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյում կհնչեն Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունները

Սփյուռքի նախկին նախարարի խորհրդական Վրույր Փենեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Երեկոյան Donato Papadj Papadia-ին փոխանցեցի Ջիվան Գասպարյանի երաժշտական հավաքածուն, ով աշխարհահռչակ համբավ ունի և մեր հարևան երկրի մշակույթի նախարարությունը իրեն միշտ հրավիրում է իրենց երկիր նվագելու և մշակույթին ծանոթացնելու համար։ Այս տարի իրենց մշակույթի նախարարը իրեն հրավիրել է Շուշի երաժշտական փառատոնին, որպես հատուկ հյուր, որտեղ մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժշտական աստղեր։

 

Դոնատոն ինձ փոխանցեց, որ մերժելու է իրենց նախարարին և չի գնա Շուշի !!! Փոխարենը երևի մենք իրեն հոկտեմբերին կտեսնենք Հայաստանում իր ընտանիքի հետ միասին։

Շնորհակալություն կրտսեր Ջիվան Գասպարյանին, ով սիրով փոխանցեց այս հոբելյանական հավաքածուն:

Ջիվան ջան նոր պրոյեկտները դեռ առջևում են:

Ի դեպ Դոնատոն համարվում է Մոնակոյի ամենահայտնի Buddha Bar-ի DJ-ը և նաև իր հաղորդումն ունի Radio Monte-Carlo-ում, որտեղ կլինի Ջիվան Գասպարյանին նվիրված հաղորդում»,-նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին