«Մեր տեղեկություններով՝ նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցը ոչ թե հետաձգվել է, այլ չեղարկվել: Վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ մեկ շաբաթ անընդմեջ փորձել է իր վրացի գործընկերոջը հրավիրել Երևան, սակայն որևէ օրակարգ չի առաջարկել: Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, Կվիրիկաշվիլին համաձայնել է այց կատարել Հայաստան, սակայն ամեն ինչ խափանվել է, երբ պարզվել է, որ դեկտեմբերի վերջին Վրաստան աշխատանքային այց է կատարելու նախագահ Սերժ Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: