▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի վարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում եւ Ադրբեջանում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում եւ Ադրբեջանում:

Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը եւ նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով:

Եթե այս հայտարարությունը իրագործվի, եւ Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին