Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու տարաձայնությունները գնալով խորանում են՝ հասնելով այն կետին, երբ պետության ղեկավարները վիճում են, թե ով պետք է երկիրը ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
Ոմանք սա համարում են հետևանք երկրի կառավարման համակարգի, ըստ որի՝ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է, սակայն հստակ սահմնազատված չեն նրա ու նախագահի լիազորությունները:
Ոմանք նշում են, որ «Վրացական երազանք» դաշինքը՝ Բիձինա Իվանիշվիլու հեռանալուց ու Միխայիլ Սահակաշվիլու թիմին իշխանությունից դուրս մղելուց հետո, կանգնած է պառակտման եզրին:
Բայց նաև կարծիք կա, որ նախագահի ու վարչապետի հակասությունները հրահրում է հենց ստվերում գտնվող միլիարդատերը՝ «կնքահոր» իր դերը ամրագրելու, իշխանության կառավարումն իր ձեռքում պահելու համար:
«Վրացական երազանքը» վերածվում է երազախաբությա՞ն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet