▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վովան չդատվավ, Սերժը չդատվավ, Քոչարյանը չդատվավ, Արմեն Գևորգյանը չդատվավ, Տարոն Մարգարյանը չդատվավ...». Վարդան Ղուկասյան

«Եթե ՀՀ-ում չկա արդարադատություն, ոչ մի բան էլ չի լինի. ոչ նորմալ բժշկություն, ոչ կրթություն, ոչ մի բան: ՀՀ-ն թաթախված ա կոռուպցայի, կաշառակերության, թալանի մեջ: Օրինակ Երևանի քաղաքապետարանն ինչ ուզում՝ անում ա, բռնող չկա: Սրանք տենում են, ասում՝ Վովան չդատվավ, Սերժը չդատվավ, Քոչարյանը չդատվավ, Արմեն Գևորգյանը չդատվավ, Տարոն Մարգարյանը չդատվավ, կարող ա՞ մենք դատվենք, դրա համար դրած Հայաստանի, Երևանի հերն անիծում են, ձեռը բռնող չկա»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի՝ պատժի կրումից ազատվելուն: «Նիկոլյան Հայաստանում ոչ մի հանցագործ չկա, բոլորը սրբեր են, ամենամեծ հանցագործը Վարդան Ղուկասյանն ա: 40-ից ավելի քրգործ է դրված վրաս: Բեգլարյան Գագո, Աբրահամյան Հովիկ, Երանոսյան Լյովա... բոլորի գործերը գումարես իրար, իմ չափ չկա»,- շարունակել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին