Հայաստանի նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, hraparak.am-ի տեղեկություններով, երեկ Սևանում սկուտեր վարելիս ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել։
Նաիրի բժշկական կենտրոնում 3 ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն Գասպարյանը հետվիրահատական վերականգման շրջան պետք է անցնի:
Կայքից կապ են հաստատել Նաիրի ԲԿ-ի հետ, որտեղից ասել են, որ հերթապահ բժիշկը ծանր հիվանդ է ընդունում և չի կարող պատասխանել հարցին։ Իսկ ընդունարանի աշխատակցուհին նշել է, որ ինքը որևէ բան չի կարող ասել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում