a1plus.am-ը գրում է. Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր լքել է դատական նիստերի դահլիճը։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշել է պարոն Զաքարյանը, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժել է իր ներկայացրած երկու միջնորդությունները։
«Միջնորդել էի գործում առկա որոշ նյութեր ճանաչել անթույլատրելի, սակայն դատավորը հետաձգել է դրանց քննարկումը, երկրորդը՝ փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը։
Արա Զաքարյանը ժամանակ է խնդրել՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն դատավորը մերժել է։ Ստիպված լքել է նիստերի դահլիճը։
Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 26-ին, Արա Զաքարյանը հանդես կգա ինքնաբացարկի միջնորդությամբ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում