▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտամինցի Գարիկը կրկին հայտնվել է տհաճ իրավիճակում

 

Վիտամինցի Գարիկը հերթական անգամ տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նրա անունով ֆեյսբուքյան էջ բացած անհայտ անձը քասթինգ է անցկացնում։ Գարիկն իր  էջում գրառում է կատարել`տեղեկացնելով, որ ինքն որևէ կապ չունի այդ էջի հետ։

«Սիրելի ընկերներ , ինչ որ Garik Papoyan Էջ կազակերպել է քաստինգ 13-16 տարեկան աղջիկների համար…ես հիմա զանգեր եմ ստանում տարբեր մարդկանցից։

ԴԱ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ!!!!

Զգույշ եղեք, Ես ուրիշ էջի հետ կապ չունեմ բացի այս էջից!!»,-գրել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ անհայտ անձինք գործում են Գարիկի անունից։ Մոտ մեկ ամիս առաջ նրա անունից զանգահարում էին հիմնարկություններ եւ խնդրում գնել DVD-ներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին