Վիսենտե դել Բոսկե:
Դեռ հունիս ամսի սկզբին նա ազգային միասնության խոհրդանիշ էր:
Հունիսին, երբ թագավոր Խուան Կառլոսը հրաժարվեց գահից, Իսպանիայում շատերն ասում էին, որ միայն դել Բոսկեն կարող է նրան փոխարինել, որովհետև երկրում չկա այլ մեկը, ով ավելի մեծ հեղինակություն, կոնսոլիդացնող ներուժ ունենա:
Իսպանիայի հավաքականի ջախջախումից հետո՝ երեկվա հերոսը դարձել է հակահերոս, նրան քննադատում են աջից ու ձախից, ալարող-չալարողը:
Շարքային ֆուտբոլասերին չեն հետաքրքրում պատճառներ, նա իր թիմի հաղթանակն է ուզում, չի ներում ոչ մեկին՝ իրենից հերոսի կերպարը խլելու համար:
Վիսենտե դել Բոսկեն չզբաղեցրեց թագավոր Խուան Կառլոսի տեղը, բայց կգնա նրա հետքերով...
Վիսենտե դել Բոսկեն չզբաղեցրեց թագավոր Խուան Կառլոսի տեղը, բայց կգնա նրա հետքերով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet