Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
Ինչպես տեղեկացրել էինք` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկիանվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա) և համատեղությամբ Իգոր Կարաչենցևին (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալիին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ):
Մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար դոլար և այն կբաժանվի հետևյալ կերպ. Ֆելիքս Ահարոնյան կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար:
«Միջազգային մրցանակի նպատակներից է` Հայաստանի իմիջի բարձրացումը, մեր երիտասարդ մասնագետների` նրանց կողմից աջակցություն ստանալը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակա ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշում է` մրցնակակիրների թվում է նաև Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտը` Կարաչենցևը.
«Կարաչենցևը եղել է Համբարձումյանի ասպիրանտը: Նա ստիպված է եղել քննություն հանձնել հայոց լեզվից: Վիկտոր Համբարձումյանն ասել է` եթե Հայաստան են եկել, հայոց լեզվից պետք է քննություն հանձնեն: Կարաչենցևը մինչև հիմա հայերն մի քանի բառ գիտի»,-պատմում է Հայկ Հարությունյանը:
Նշենք, որ թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը մարտի 18-ն էր և միջազգային հանձնաժողովը՝ Գիտությունների ազգային ակադեմիայից, համալասարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում՝ աշխարհի տարբեր երկրներից: Առաջարկներն ուղարկվել են փորձաքննության և, աշխարհի ականավոր գիտնականները, ստանալով բոլոր նյութերը, երաշխավորել են դրանք:
Անի Կարապետյան