panorama.am-ի տեղեկություններով, Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է նաև Ներսես Մելքոնյանը:
Ձերբակալությունը եղել է անմիջապես հարցաքննությունից հետո, ժամը 15:00-ի սահմաններում: Նա այս պահին, ըստ փաստաբանի, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում