Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունիսի 1-ին, Բաղրամյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր ծառայողական Toyota մակնիշի 016 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով ծխելով երթևեկում առանց ամրագոտու: Ի դեպ, առանց ամրագոտու էր նաև նրա վարորդը: Տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է, նախարարը ժպիտը դեմքին, ասաց. «Վերջը բռնացրիր, էլի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում