▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերեւներում տագնապած են բանակում չծառայած «ոսկի երիտասարդության» շուրջ աղմուկից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած եւ այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները:

Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները կրթության անվան տակ թռել են արտերկիր, ընդ որում՝ այդպես են վարվել եւ վարվում բազմաթիվ անձինք՝ սկսած ԿԳՆ պաշտոնյաներից, վերջացրած ամենատարբեր մեծ ու միջին չինովնիկներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին