Օրերս ռուսական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, որ Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն հանդիպում են միմյանց հետ և, բացի այդ, ապրում են նույն հարկի տակ: Կարծես թե երգչուհուն խիստ զայրացրել է նման տեղեկությունը, և այսօր Վերան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ուղղված տվյալ կայքի խմբագրին` Աշոտ Գաբրելյանովին.
«Թանկագի՛ն Աշոտ Գաբրելյանով: Մաղթում եմ, որ օտար մարդիկ կեղտոտ կոշիկներով գան ձեր տուն, քնեն ձեր անկողնում եւ փորփրեն ձեր սպիտակեղենը, ինչպես որ դուք եք անում: Արդեն փնտրում եմ Ձեր հասցեն: Հաջողությո՛ւն…»:
Գաբրելյանովը, ի պատասխան Վերայի, նյութի մեկնաբանություններում գրել է իր հասցեն եւ ուղարկել այն նյութի հղումը, որն այդքան զայրացրել է Վերային.
«Թանկագին Վերա Բրեժնեւա: Մաղթում եմ, որ մաքրեք ձեր կոշիկներն ու քնեք ձեր սեփական անկողնում, սպիտակեղենով, թե՝ ոչ, կարեւոր չէ: Հաջողությո՛ւն…»: