Ուկրաինացի հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան, չեզոքություն պահպանելով իր հարազատ երկրի հեղափոխական իրադարձությունների ողջ ընթացքում, այնուամենայնիվ չի կարողացել լռություն պահպանել տեղի ունեցող արյունալի դեպքերի նկատմամբ:
Թվիթերի իր էջում նա իմաստուն և լուսավոր հաղորդագրություն է հրապարակել. «Ավելի բարի լինենք միմյանց նկատմամբ: Այժմ դա ավելի անհրաժեշտ է, քան երբեք: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ»: