Gazetan.ru-ն, հղում անելով «The New York Post»-ին, գրում է, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցի ժամանակ սպանվել է գեղեցկության մրցույթի մասնակից 22-ամյա մոդել Հենեզիս Կարմոնան: Վերջինս մահացել է փողոցում` հրազենային վնասվածքից: Պետք է նշել, որ մոդելը Կարաբոբոյում անկացված մրցույթում արժանացել էր «Միսս տուրիզմ» մրցանակին: Ընդհանուր առմամբ Վենեսուելայում հակակառավարական ցույցի պատճառով զոհվել է 5 մարդ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ սպանվել է նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրին: