▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառ, ամեն գործդ Աստվածային Սիրով կատարիր, խոսքիդ մեջ խոնարհություն թող լինի, ոչ թե սպառնալիք

Երբ գնում ես Տաթև, Հայր Միքայելի մոտ, նա Սիրով ընդունում է ամենքին...պատմում ես հոգսերդ, ասում ես, որ խրվել ես անթիվ անհամար մեղքերի մեջ!!!!!!!! Սպասում ես, և ոչ մի խրատ, ոչ մի քարոզ կամ հանդիմանել...միայն լուռ բարիիի ժպտում է....
Հետո սկսում է պատմել Աստվածային սիրո մասին...Ներսդ տակնուվրա է լինում...
Վերադառնում ես տուն և այդ բարի ժպիտից ստացած լույսից արդեն ուզում ես փոխվել, նոր մարդ դառնալ, Աստվածային սեր.... Հայր Միքայելի զգացած, փոխանցած Աստվածային Սերը... բարություն...միայն Աստված և սեր ամեն խոսքի մեջ...
Իմ եկեղեցո Հայրեր, իմ Տիրոջ քայլող զինվորներ!!! խնդրում եմ արթնացեք, մի ապրեք միայն պատմությունը մեջբերելով և պարծենալով նախնիներով, ամենքիդ կյանքը թող արդարության և առաքինության օրինակ լինի...
Իմ ազգի Վեհափառ, իմ հավատքի Առաջնորդ!!! Նայիր, թե ինչով են զբաղված քո իսկ նշանակած առաջնորդները մեր եկեղեցիներում((((( այս ինչ է կատարվում, ուզում եմ արթնանալ վատ երազից և չի լինում...Վեհափառ Հայրապետ, ամեն գործդ Աստվածային Սիրով կատարիր, խրատիդ մեջ թող բարություն լինի, խոսքիդ մեջ խոնարհություն, ոչ թե սպառնալիք...Խոնարհվում եմ քո առաջ, բայց սիրտս կտոր կտոր է լինում, օրինակ եմ ուզում, Վեհություն, որ պարծենամ նրանով բոլոր ազգերի մեջ, իմ առօրյայում ղպտիներին կամ Հայր Միքայելի խոսքը մեջ բերելու փոխարեն, առաջինը Քեզ օրինակ բերեմ, քեզնով ապրեմ, քեզ ձգտեմ իմ այն էլ արդեն հիվանդ, հոգնած ու հիասթափված հավատքի մեջ...
Նորից կարգալույծի մահազդ որոշում...

Մերի Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին