Հայաստանում գեղատեսիլ վայրերն ու հանգստյան գոտիները շատ են, սակայն այս հյուրանոցային համալիրն առանձնանում է իր հարմարավետությամբ, հեքիաթային բնությամբ և ամենակարևորը իր «Պանդա Պարկ» ճոպանային հրապարակով, որն ի դեպ միակն է մեր տարածաշրջանում: Արկածներով լի այս ճոպանային հրապարակը էքստրեմալ իրադարձություններով հարուստ մի աշխարհ է, որը հնարավորություն է տալիս համատեղել ակտիվ հանգիստը հյուրանոցային բարձրակարգ սպասարկմամբ: Ճոպանային հրապարակը դա մի նոր ակտիվ հանգստի և զվարճանքների տեսակ է` նախատեսված ընտանեկան և կորպորատիվ հանգստի կազմակերպման համար: Պանդա Պարկը դա նոր սերնդի զվարճալի և յուրօրինակ ատրակցիոն է: Արկածային հրապարակը նախատեսված է ինչպես էքստրեմալ հանգստի փորձառուների համար, այնպես էլ սկսնակների համար:
Կարծում եմ այդ է պատճառը, որ այս երկու տարիների ընթացքում մասնավորապես երևանյան հասարակության շրջանում բազմիցս լսում ենք մեծ հետաքրքրություն առաջացրած «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցի անվանումը:
Շատերը կարդալով այս հոդվածը կարող են ասել, որ Հայաստանում շատ են նման հանգստի գոտիները, սակայն «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, առանձնանում է մնացյալներից ոչ միայն էքստրեմալ իրադարձություններով և հեքիաթային բնությամբ, այլ նաև իր անհամեմատ մատչելի գնային քաղաքականությամբ, ինչը մեր օրերում եզակի երևույթ է: Վստահ եմ, որ այս հյուրանոցում ցանկացած ընտանիք կարող է կազմակերպել հաճելի հանգիստ անկախ վինանսական հնարավորություններից:
Հյուրանոցում առկա են նաև բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատներ , համարներ` մեծ և փոքր ընտանիքների համար, որոնք համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Հանգիստն էլ ավելի լիարժեք դարձնելու համար համալիրը տրամադրվում է մարզադաշտեր` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլյարդի սրահ, բար և դիսկո ակումբ, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ:
Կարծում եմ, որ տեղին է նաև նրանց կարգախոսը` «Պարկ Ռեզորթ Աղվերան» – հաճելի հանգիստ տարվա բոլոր եղանակներին:
Վայելեք նաև մեր Հայաստանյան բնությունը, քանի դեռ կա այդ հնարավորությունը:
Հեղինակ` Արման Ղազարյան