▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի

«Այս 4 օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացն ունենք ամսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել՝ անվստահության գործընթաց սկսելու համար։ Վաղվանից այս ավանը չի լինելու»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք քաղաքական տարբեր ուժերի հետ։
Ես ուզում եմ մեր ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և շարժումը հասցնել հաղթական ավարտի»։

***

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց․ «Ինձ համար ամենաիդեալականը կլիներ, որ էս ընթացքն ավարտված լիներ ես էլ վերադառնայի իմ տուն, որը չունեմ Իջևանում, իմ սովորական կյանքին։ Ասա՝ ա՛յ մարդու որդիներ, նորմալ լինեիք, մենք էլ էստեղ չհայտնվեինք։ Ժողովո՛ւրդ ջան, սերը՝ սեր, հարգանքը՝ հարգանք, ընդ որում՝ փոխադարձ, բայց խնդրում եմ ոչ մի մարդու որևէ ձևով ո՛չ հույս դրեք, ո՛չ կուռք դարձրեք։ Այս իրավիճակը հենց դրա հետևանքն է»։

***

«Կարող էի ասել՝ ժողովուրդ ջան, ինչ արել ենք միասին, հրաշալի է, մի քանի հատ էլ բարձր ձևակերպումներ տալ, ասել՝ թողեք գնամ, բայց մնում եմ և այլն․․․ Չէ՛, էդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ պիտի տանենք»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին