Երգչուհի Գայա Արզումանյանը հատկապես այս օրերին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Նա հաճախ է հրապարակումներ անում Արցախի վերաբերյալ: Երգչուհին իր կարոտն ու ցավն է մշտապես հայտնում`ստեղծված իրավիճակի մասին:
Այս անգամ Գայան հրապարակում է արել, որը պատճառ է հանդիսացել մտածելու, որ Գայայի կյանքում ամեն բան հարթ չէ: Երգչուհին, մասնավորապես, տարածել է լուսանկար, որտեղ գրված է հետևյալը.
«Լինել միայնակ`վախենալու չէ: Վախենալու է լինել դավաճանների շրջապատում»:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նշենք, որ Գայա Արզումանյանը հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկն է:
Չնայած իր կիսամերկ կերպարներին՝ երգչուհին բոլոր հարցազրույցներում նշում է, որ ինքը ստեղծել է բեմական կերպար, իրական կյանքում ինքն այլ է:
Գայան վստահեցնում է, որ ավանդապաշտ ընտանիքից է, ավելին՝ իրեն շատ խիստ են մեծացրել:
Գայան նաև բացառում է առանց ամուսնության մայրանալը: Ըստ երգչուհու՝ գուցե դա շատերի համար է լավ տարբերակ է, որևէ մեկին ինքը չի քննադատում, սակայն նման քայլի չի կարող գնալ:
Գայայի խոսքով՝ իր ընտանիքի անդամները ըմբռնումով են մոտենում իր կերպարին:
Ժամանակին Գայայի անվան հետ կապված ամենամեծ սկանդալը վերաբերում էր նրա կուսությանը:
Երգչուհին բոլոր հարցազրույցներում անկեղծանում էր, որ նախքան ամուսնանալը չի պատրաստվում զրկվել կուսությունից:
Երբ Գայան 34 տարեկան էր, նա վստահեցնում էր, որ իր կյանքում այդ առումով ոչինչ չի փոխվել»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝