▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախ Արմեն, Արմեն...

Առողջապահության նոր նախարարը «ջուր է ծեծում»: Նկատել ե՞ք, որ նորանաշնակ կառավարությունում կամերաների հանդեպ ամենաշատ թուլությունը սույն պարոնն ունի: Տպավորություն է , որ մարդը չի ջոկել, թե նախարարն ինչի համար է ու գլխով մտել է շովու բիզնեսի մեջ: Կարծում եմ այս հարգարժան նախարարը գալիս է գործի, նայում է տեսնի որտեղ ինչ հասարակական հնչեղության դեպք է եղել, որ վազի-այցելի նկարվի: Ու տենց օրը մեջ «այցել է», «ուղերձ է հղել», «հանդիպել է»:

Բայց երբ պետք է գործ անել, հազար մի պատճառաբանություն, թե խի դա հնարավոր չի: Հենա, այն օրը լուր տարածվեց, որ Արսեն Խոջայանի առողջական վիճակը վատացել է, հարազատները կասկածում են, որ գերության մեջ նրան դիզվառելիք են ներարկել: Առողջապահության նախարարը մազերը սիրուն սանրում է, թանգնոց գալստուկը կապում է, թռնում կամերաների դեմը ու սկսում խոսալ այն մասին, որ առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ, եթե խնդիր ծագի նրա առողջության վատթարացման հետ կապված, իրենք անմիջապես արձագանքելու են, նախարարությունը չի կարող փորձագիտական աշխատանք կատարել և ստուգել ներարկվել է թե ոչ, բայց բժշկական ախտորոշումից սկսած մինչև բուժօգնությունը և փորձաքննությունը իրենք պատրաստ ենք իրականացնել, եթե նա պետք է դիմի, բայց չի դիմում: Ու սենց բաներ: 

Տատս կասեր «վախ Արմեն, Արմեն....»

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին