Ազգությամբ թուրք Մեթին Քանդեմիրը, ով աշխատում է որպես ավտոբուսի վարորդ, տուգանվել է 80 դոլարով ու զրկվել վարորդական իրավունքից` համացանցում հայտնված մի տեսանութի պատճառով:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, տեսանյութում երևում է, թե ինչպես է Ստամբուլի մայրուղիներից մեկով երթևեկող ավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ թողնում ղեկը, վեր կենում տեղից ու սկսում պարել ուղևորների աչքի առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորները ևս զվարճանում են՝ լսելով երգի հնչյունները, ու ոգևորում պարող վարորդին:
Ստորև ներկայացված տեսանյութը տեսագրել է ուղևորներից մեկն ու անմիջապես ներբեռնել համացանց, որտեղ այն կարճ ժամանակում բազմաթիվ դիտումներ է ունեցել:
Քանդեմիրը տեղի ունեցածի համար ներողություն է խնդրել ու խոստացել այլևս երբեք նման բան չանել:
Ստամբուլի մայրուղիներից մեկով երթևեկող ավտոբուսի վարորդը՝ ազգությամբ թուրք Մեթին Քանդեմիրը, ընթացքի ժամանակ թողնում է ղեկը, վեր կենում տեղից ու սկսում պարել ուղևորների աչքի առաջ: alarabiya.net-ը գրում է, որ ուղևորները ևս զվարճանում են ու ոգևորում պարող վարորդին: Ստորև ներկայացված տեսանյութը տեսագրել է ուղևորներից մեկն ու անմիջապես ներբեռնել համացանց:
Արդյունքում՝ ավտոբուսի վարորդը տուգանվել է 80 դոլարով ու զրկվել վարորդական իրավունքից: Ի դեպ, Քանդեմիրը տեղի ունեցածի համար ներողություն է խնդրել ու խոստացել այլևս երբեք նման բան չանել: